Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » PlayBoy ամսագրի աղջիկները նկարահանումներ են ունեցել ԵՎՐՈ 2012-ի մարզադաշտում
18:07
PlayBoy ամսագրի աղջիկները նկարահանումներ են ունեցել ԵՎՐՈ 2012-ի մարզադաշտում
 Հեղինակավոր Terrikon.com սպորտային կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին և 13-ին Պոզնանի քաղաքային մարզադաշտում, որտեղ պետք է կայանան ԵՎՐՈ 2012-ի խմբային փուլի երեք հանդիպումներ, կայացել են Playboy ամսագրի նկարահանումները: 11 գեղեցիկ մոդել՝ 6 շիկահեր և 5 սևահեր, մասնակցել են Playboy էրոտիկ ամսագրի նկարահանումներին: Ֆոտոսեյսիայի ժամանակ աղջիկներն իրենց մարմիններն են ցուցադրել ֆուտբոլային դաշտում, թիմերի համար նախատեսված սենյակներում: Այս կապակցությամբ լեհական Playboy ամսագրի խմբագիր Մարցին Մյուլլերն ասել է. "Կարծում եմ, որ սա շատ լավ միտք է ինչպես մարզադաշտի, այնպես էլ քաղաքի առաջընթացի համար: Ես ինքս արդեն տեսել եմ լուսանկարները և անհամբերությամբ եմ սպասում հոկտեմբերի համարին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hayk | Tags: ԵՎՐՈ 2012, PlayBoy, շիկահեր, կայք, մոդել, Պոզնան, ամսագիր, սևահեր, Terrikon.com, փուլ | Rating: 5.0/1
Total comments: 0