Home » 2012 » Հունվար » 3 » Պոդոլսկի. "Ամռանը կտեղափոխվեմ այլ ակումբ"
09:26
Պոդոլսկի. "Ամռանը կտեղափոխվեմ այլ ակումբ"
 Գերմանական "Քյոլնի" տաղանդաշատ հարձակվող Լուկաշ Պոդոլսկին հայտարարել է, որ իր ապագայի հետ կապված հարցերը կլուծի միայն ԵՎՐՈ 2012-ի ավարտից հետո, իսկ մինչ այդ չի ցանկանում որևէ գործարքի մասնիկ դառնալ: "Խնդիրը լուծելու համար միշտ էլ ժամանակ է հարկավոր: Այսօր ես ունեմ խնդիր, սակայն դրա լուծման համար ժամանակ դեռևս չկա, այդիսկ պատճառով իմ խնդրին կանդրադառնանք ԵՎՐՈ 2012-ի ավարտից հետո, երբ ես գուցե արդեն Եվրոպայի չեմպիոնի կոչում ունենամ, քանի որ մեր Գերմանիան անչափ հզորացել է այս մի քանի ամիսների ընթացքում: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել "Քյոլնի" կազմում` օգնելով թիմին ավելի բարձր դիրքեր նվաճելու գործում",-ասել է Լուկաշը բրիտանական Sky Sports լրատվամիջոցին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 417 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0