Home » 2011 » Հունիս » 1 » Պոգրեբնյակ. "Կարծում եմ, որ Հայաստանի հետ խաղում մեզ թեթև զբոսանք չի սպասվում"
20:21
Պոգրեբնյակ. "Կարծում եմ, որ Հայաստանի հետ խաղում մեզ թեթև զբոսանք չի սպասվում"
 Գերմանական "Շտուտգարտի" և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը լրագրողներին պատմել է Հայաստանի հավաքականի հետ ԵՎՐՈ 2012-ի որակավորման փուլի հանդիպմանն իր թիմի նախապատրաստական ծրագրի ընթացքի մասին:
Ռուսական Sportbox.ru կայքը մեջբերում է ռուս հարձակվողի խոսքերը. "Գերմանիայի առաջնության ավարտից անցել է ընդամենը մեկ շաբաթ: Այնպես որ, դեռ "չեմ հասցրել կորցնել" մարզավիճակս: Հավաքականի խաղերին նախապատրաստվելու համար ես նախորդ շաբաթվա ընթացքում կանոնավոր կերպով մարզվել եմ "Դինամոյի" կազմում և այնտեղ դրական հույզերով եմ լիցքավորվել: Հենց դա է պատճառը, որ հավաքական եմ ժամանել գերազանց տրամադրությամբ: Հասկանալի է, որ Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մենք ֆավորիտ ենք լինելու: Դա պարտավորեցնում է մեզ, որպեսզի ցանկացած գնով 3 միավոր ձեռք բերենք: Ցանկացած այլ արդյունք չի ընդունվի: Նախորդ հանդիպման ժամանակ հայերն ապացուցեցին, որ անզիջում մրցակիցներ են:  Այնպես որ, Ռուսաստանի հավաքականին Սանկտ-Պետերբուրգում թեթև զբոսանք չի սպասվում":
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղը տեղի է ունենալու հունիսի 4-ին` Սանկտ-Պետերբուրգի "Պետրովսկի" մարզադաշտում` Երևանի ժամանակով 20:00-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1