Home » 2011 » Հուլիս » 14 » Պորտուի նախագահ. "Բոաշը տառապում է "Մոուրինյոյի բարդույթով"
20:24
Պորտուի նախագահ. "Բոաշը տառապում է "Մոուրինյոյի բարդույթով"
 Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալական գրանդ "Պորտուի" նախագահ Պինտու դա Կոշտան լրագրողներին բացատրել է այն պատճառը, որը հիմք հանդիսացավ, որպեսզի Անդրե Վիլլաշ-Բոաշը հեռանա "Պորտուից" և գլխավորի Լոնդոնի "Չելսին": Պորտուգալական O Jogo պարբերականը մեջբերում է Կոշտայի խոսքերը. "Վիլլաշ-Բոաշը" տառապում էր "Մոուրինյոյի բարդույթով": Նա ունի բարդույթ և միշտ մտածում է "Մոուրինյոյի բարդույթի" մասին: Մոուրինյոն "Պորտուի" հետ հաղթեց "ՈՒԵՖԱ"-ի գավաթը" և "Չեմպիոնների լիգան", իսկ Վիլլաշ-Բոաշը վախենում էր, որ չի կարողանա կրկնել Մոուրինյոյի նվաճումները: Բացի սրանից, Վիլլաշ-Բոաշը շատ էր վախենում, որ խոշոր հաշվով պարտություն կկրի "Բարսելոնայից" "Եվրոպայի սուպերգավաթի" շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ: Մի անգամ Անդրեն ինձ ասաց. "Եթե մենք "Բարսելոնայից" բաց թողնենք 3-4 գնդակ և շատ վատ հանդես գանք "Չեմպիոնների լիգայում", ապա գրանդ ակումբների շարքում ես ոչ մեկին պիտանի չեմ լինի": Ես հիշում եմ, թե ինչպես Մոուրինյոն 5 գնդակ բաց թողեց "Բարսելոնայից", սակայն դա նրան չխանգարեց դառնալ տարվա լավագույն մարզիչ: Եթե ես լինեի Վիլլաշ-Բոաշի հայրը, ապա ես նրան կասի այն նույն բանը, ինչ ասել եմ որպես ակումբի նախագահ. "Քեզ լավ կլինի, եթե ևս մեկ մրցաշրջան մնաս "Պորտուում": Եվ եթե մենք խոսում ենք մեծ ակումբների մասին, ապա մենք նկատի չունենք "Չելսին", այլ որպես այդպիսին տեսնում ենք Մադրիդի "Ռեալը", "Մանչեսթեր Յունայթեդը" և "Բարսելոնան": Անդրեն վախենում էր համեմատվել Մոուրինյոյի հետ, որի պատճառով էլ հեռացավ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Tags: Մոուրինյոյի բարդույթ, ՈՒԵՖԱ, Լոնդոնի Չելսի, Պորտու, Անդրե Վիլլաշ-Բոաշ, Չեմպիոնների լիգա, Պինտու դա Կոշտա, O Jogo, գրանդ, նախագահ | Rating: 5.0/2
Total comments: 0