Home » 2012 » Հունվար » 5 » "Պորտուի" նախագահ. "Ֆալկաոն սպորտային հաջողությունը փոխարինեց փողով"
16:34
"Պորտուի" նախագահ. "Ֆալկաոն սպորտային հաջողությունը փոխարինեց փողով"
 Պորտուգալիայի բազմակի չեմպիոն "Պորտուի" նախագահ Պինտու դա Կոշտան լրագրողներին է պատմել Ռադամել Ֆալկաոյի` Մադրիդի "Ատլետիկո" տեղափոխվելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին, ով այժմ համարվում է իսպանական "Լա լիգայի" միջակ ֆուտբոլիստներից մեկը: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է դա Կոշտայի խոսքերը. "Բոլորի համար Ֆալկաոյի որոշումը սպասելի էր: Ես Ռադամելին ասացի, որ այդ որոշումը քո կարիերայում լինելու է մեկ քայլ ետ դեպի անցյալ: Այն բանից հետո, ինչ նա դարձավ "Եվրոպայի լիգայի" հաղթող և լավագույն ռմբարկու, նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը պետք էր ավելի բարձր մակարդակի հասներ: Ես նրան ասացի, որ "Ատլետիկո" տեղաոխվելու դեպքում դու այլևս չես տեսնի Ալվարո Պերեյրայի գեղեցիկ փոխանցումները և Հալկի հիանալի ճեղքումները: Այս ամենին հակառակ` նա որոշում կայացրեց տեղափոխվել այնպիսի ակումբ, որը տիտղոսներ գրեթե չի նվաճում: Նա սպորտային հաջողությունը փոխարինեց փողով: Ֆինանսական տեսանկյունից նա հաղթող է դուրս եկել, քանի որ ավելին է ստանում, քան "Պորտուում": Եթե այս փաստը նրա համար ավելի կարևոր է, ապա նա պետք է որ ուրախ լինի: Նա, լինելով Մադրիդի "Ատլետիկոյի" ֆուտբոլիստ, չի կարող դառնալ լավագույն ռմբարկու կամ էլ հանդես գալ փառահեղ "Չեմպիոնների լիգայում": Հալկը երբեք չի խաղա "Ատլետիկոյում": Չի խաղա նաև Ժոաո Մոուտինյոն, և այսպես մեր բոլոր ֆուտբոլիստները: Նրանք բոլորն էլ իսկական չեմպիոններ են: Նրանք ապրում են ֆուտբոլով` առանց որի չէին կարող գոյատևել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0