Home » 2011 » Մայիս » 19 » "Պորտուն" Եվրոլիգայի այս տարվա չեմպիոնն է
06:34
"Պորտուն" Եվրոլիգայի այս տարվա չեմպիոնն է
Երեկ ուշ երեկոյան ավարտվեց "Եվրոպայի լիգայի" հերթական 2010-11թթ. խաղարկությունը: Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի "Ավիվա" մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ էին դքւրա եկել պորտուգալական 2 ակումբներ` այս տարվա չեմպիոն  "Պորտուն" և ոչ վատ մրցաշրջան անցկացրած "Բրագան":
Խաղն անցավ բավականին գրավիչ ու դիտարժան. երկու կողմերն էլ երկուստեք վտանգավոր պահեր էին ստեղծում` փորձելով ի ցույց դնել աշխարհի ֆուտբոլասերներին, որ այս եզրափակիչը նույնքան գեղեցիկ է, որքան սպասվելի "Բարսելոնա"-"Մանչեսթեր Յունայթեդ" դիմակայությունը: Հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեին 44-րդ, "Եվրոպայի լիգայի" այս տարվա խաղարկության լավագույն ռմբարկու կոլումբիացի Ռադամել Ֆալկաոյի խփած միակ գնդակն սպասված հաղթանակ պարգևեց 33-ամյա Անդրե Վիլաշ-Բոաշի թիմին, որը գերազանց անցկացրեց ընթացիկ խաղարկությունը և եզրափակիչ խաղից առաջ համարվում էր այս դիմակայության բացահայտ ֆավորիտը:
Նշենք նաև, որ այս գոլի շնորհիվ, Ֆալկաոն յուրահատուկ ռեկորդ սահմանից. նրանից առաջ ոչ ոք Եվրոպայում մեկ մրցաշարի ընթացքում 17 գոլի հեղինակ չէր դարձել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 380 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1