Home » 2011 » Սեպտեմբեր » 1 » Պոշտիգան կխաղա "Սարագոսայում"
21:55
Պոշտիգան կխաղա "Սարագոսայում"
 Լիսաբոնի "Սպորտինգի" 29-ամյա երբեմնի ահեղ հարձակվող Հելդեր Պոշտիգան տեղափոխվեց իսպանական "Սարագոսա". այս մասին տեղեկացնում է պորտուգալական A Bola պարբերականը: Նշենք, որ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 2.5 մլն եվրո: Հավելենք, որ "Սպորտինգի" կազմում պորտուգալացի հարձակվողը ելույթ էր ունենում 2008թ.-ից` այդ ընթացքում Պորտուգալիայի առաջնությունում անցկացնելով 68 խաղ և դառնալով ընդամենը 12 գոլի հեղինակ:
Ավելացնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Հելդեր Պոշտիգան անց է կացրել 41 խաղ, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0