Home » 2012 » Հունվար » 19 » Պուտինը կգնի "Միլանի" բաժնետոմսերը
19:04
Պուտինը կգնի "Միլանի" բաժնետոմսերը
 Ինչպես հայտնում են իտալական հայտնի ԶԼՄ-ները, "Միլանի" սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է մոտ ամիսների ընթացքում վաճառել ակումբը, քանի որ այլևս չի ցանկանում ներդրումներ անել թիմն ավելի զարգացնելու համար: "Միլանի" արտաքին պարտքը ներկայումս կազմում է մոտ 105 մլն եվրո, իսկ Իտալիայի նախկին վարչապետն այլևս չի պատրաստվում վճարել այդ պարտքերը, քանի որ հոգնել է "Միլանից" ու ֆուտբոլային բիզնեսից. Իտալիայում հարկերն ահավոր մեծ չափերի են հասել, ինչը միմիայն խանգարում է ֆուտբոլային բիզնեսի շահավետությանը:
  Հայտնի է, որ "Միլանը" կարող է հայտնվել ռուս կամ էլ արաբ միլիարդատերերի ձեռքում, որոնք պատրաստ են ավելի քան 850 մլն եվրո վճարել ակումբի սեփականությունը ստանալու համար: Ըստ ռուսական բամբասանքների` Իտալիայի անցած տարվա չեմպիոնը կարող է հայտնվել "Газпром" ընկերության ենթակայության տակ, այսինքն` Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը կդառնա "ռոսոներիների" սեփականատեր, քանի որ ռուսական ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Պուտինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hartsat | Tags: Berlusconi, Միլան, Պուտին, Բեռլուսկոնի, putin | Rating: 5.0/1
Total comments: 0