Home » 2012 » Ապրիլ » 23 » Պույոլ. "Եզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթենք"
16:13
Պույոլ. "Եզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթենք"
 Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան և ավագ Կառլես Պույոլը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որոնց հետ խոսել է վաղը "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում Լոնդոնի "Չելսիի" հետ կայանալիք հակամարտության մասին: "Կապտանռնագույնների" պաշտոնական կայքը մեջբերում է բազմափորձ ավագի խոսքերը. "Պետք է մոռանանք "Ռեալից" կրած պարտությունը և մտածենք միայն "Չեմպիոնների լիգայի" մասին: Մենք ունենք բոլոր հնարավորությունները եզրափակիչ դուրս գալու համար: Դրա համար մեզնից պահանջվում է ընդամենը լավ խաղալ "Չելսիի" դեմ և հաղթանակ տոնել նրանց նկատմամբ: Կարծում եմ, որ "Չելսին" խաղադաշտում կգործի "Ռեալի" պես՝ փորձելով գրավել մեր դարպասը հակագրոհների միջոցով: Հենց այս պատճառով հետագա սխալներից խուսափելու համար պիտի անչափ զգոն լինենք: Ճիշտ է, մենք հասկանում ենք, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ դուրս գալու դեպքում կարող ենք կրկին "Ռեալի" հետ բախվել, սակայն դեռևս վաղ է դրա մասին խոսել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0