Home » 2011 » Դեկտեմբեր » 17 » Պույոլ. "Նեյմարին մեկ պաշտպանը չի կարող կանգնեցնել"
19:19
Պույոլ. "Նեյմարին մեկ պաշտպանը չի կարող կանգնեցնել"
 Վաղը` Երևանի ժամանակով 14:30-ին, "Աշխարհի ակումբային առաջնության" եզրափակիչ փուլի շրջանակներում Բրազիլայի գործող չեմպիոն "Սանթոսը" կմրցի Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական "Բարսելոնայի" հետ: Այս առիթով այսօր "կապտանռնագունների" բազմափորձ կենտրոնական պաշտպան և ավագ Կառլես Պույոլը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ խոսել է ինչպես այս դիմակայության մասին, այնպես էլ բրազիլացիների երիտասարդ հարձակվող Նեյմարի մասին` նշելով. "Հիանալի ֆուտբոլիստ է՝ մեծ ապագայով: Երբ նա սկսում է ցուցադրել իր հմտությունները, հնարավոր չէ գուշակել, թե մի ակնթարթ անց ինչ կլինի: Մեկ պաշտպանը նրան չի կարող կանգնեցնել: Այստեղ մի ամբողջ պաշտպանողական գիծ է պետք: Շատերն են հիմա խոսում Նեյմարի մասին, բայց մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք "Սանթոսի" վրա: Այնտեղ շատ են բարձրակարգ խաղացողները, այնպես որ, մենք անթերի խաղ պետք է ցուցադրենք, եթե ցանկանում ենք նվաճել այս տիտղոսը":
     Հավելենք, որ "Աշխարհի ակումբային առաջնության" եզրափակիչ հանդիպումը կցուցադրվի հայկական "Առաջին ալիք" հեռուստաընկերությամբ 14:00-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1