Home » 2012 » Հուլիս » 23 » Պույոլի համար "ստրկական" պայմանագիր է առաջարկվելու
14:38
Պույոլի համար "ստրկական" պայմանագիր է առաջարկվելու
 Կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատար ու ավագ Կառլես Պույոլին, ում գործող պայմանագիրն ավարտվում է արդեն իսկ գալիք մրցաշրջանի ավարտից հետո: Այժմ "կապտանռնագույնների" սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան նախնական բանակցություններ է վարում ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի նոր պայմանագիրը ստորագրվի շատ կարճ ժամկետներում, որի համաձայն` եռակի անգամ կկրճատվի խաղացողի աշխատավարձը` 6 մլն եվրոյից հասնելով 2 մլն-ի: Սպասվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի ընդամենը 1 մրցաշրջանի համար, սակայն այնտեղ հաստատ կլինի հատուկ կետ, որի համաձայն` նույն պայմաններով համաձայնագիրը կարող է երկարաձգվել նաև մինչև 2015թ.-ը: Իսպանացի 34-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր` շատ երկար կարիերա ունենալու ցանկության մասին: Ավելին` նա ուզում է նմանվել Պաոլո Մալդինիին, ով "Միլանում" խաղացել է մինչև 40 տարեկանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 340 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0