Home » 2011 » Հուլիս » 20 » Պույոլն արագորեն է առողջանում
08:30
Պույոլն արագորեն է առողջանում

Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, "Բարսելոնայի" ավագ, կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլի ապաքինումն ընթանում է նախանշված գրաֆիկից էլ արագ: Հիշեցնենք, որ հունիսին ֆուտբոլիստը ենթարկվել է ձախ ծնկի ծանր վիրահատության, որը նրան անհագստացնում էր ամբողջ անցած մրցաշրջանի ընթացքում: Սկզբում ենթադրվում էր, որ իսպանացին կսկսի մարզվել երկու-երեք ամսից, սակայն բժիշկներն արձանագրել են, որ ապաքինումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր:
Նշենք նաև, որ "Բարսելոնան" արդեն սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և այս շաբաթ ընկերական հանդիպում կանցկացնի "Հայդուկի" հետ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Tags: կենտրոնական պաշտպան, Բարսելոնա, Հայդուկ, մրցաշրջան, գրաֆիկ, Կառլես Պույոլ, ծանր վիրահատության ենթարկվել | Rating: 5.0/2
Total comments: 0