Home » 2011 » Հուլիս » 25 » Պույոլը չի կարողանա մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումներին
16:46
Պույոլը չի կարողանա մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումներին
 Իսպանական Sport.es սպորտային պորտալը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" անփոխարինելի կետրոնական պաշտպան և ավագ Կառլես Պույոլը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությանը: Բանն այն է, որ օգոստոսի կեսերին կայանալիք առաջին հանդիպմանը Պույոլը չի հասցնի վերականգնվել: Անցած մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ձախ ծնկի վիրահատության էր ենթարկվել, և չնայած ամեն ինչ բարեհաջող էր անցել, ապաքինումը ցույց է տալիս, որ Իսպանիայի հավաքականի խաղացողը չի կարողանա մասնակցել երկրի սուպերգավաթի խաղարկությանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի տիտղոսի շրջանակներում "կապտանռնագույնների" մրցակիցը լինելու է Մադրիդի "Ռեալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Tags: Իսպանիայի սուպերգավաթ, պաշտպան, Բարսելոնա, կապտանռնագույններ, վիրահատություն, Sport.es, Մադրիդի Ռեալ, Կառլես Պույոլ | Rating: 5.0/1
Total comments: 0