Home » 2012 » Հունվար » 2 » Պույոլը վաղը չի կարող խաղալ
09:16
Պույոլը վաղը չի կարող խաղալ
 Ինչպես տեղեկացնում են իսպանական մարզական ԶԼՄ-ները, կատալոնական "Բարսելոնայի" ավագ ու կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը, Կատալունիայի և Թունիսի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումից հետո (Խմբ. խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով) անցել է բուժզննում: Դրա արդյունքում պարզվել է, որ Պույոլի մոտ վնասվածք կա. նա ձգել է ազդրի մկանները:
  Այսպիսով` Պույոլը, շատ հավանական է, չի մասնակցի վաղը կայանալիք "Արքայական գավաթի" խաղարկության 1/8 փուլի առաջին հանդիպմանը, որի ժամանակ "կապտանռնագույնները" կխաղան "Օսասունայի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0