Home » 2011 » Մայիս » 31 » Պույոլը կրկին կհայտնվի վիրահատական սեղանին
15:40
Պույոլը կրկին կհայտնվի վիրահատական սեղանին
 Իսպանական պարբերականները տեղեկացնում են, որ կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի առաջատար կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը կրկին կհայտնվի վիրահատական սեղանին:
Նշենք, որ "կապտանռնագույնների" կենտրոնական պաշտպանը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի գրեթե ողջ երկրորդ հատվածը: Թեպետ Պույոլը մասնակցեց "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի վերջին մի քանի րոպեներին, սակայն Պույոլի ձախ ծունկը շարունակում է անհանգստություն պատճառել ֆուտբոլիստին, և սպասվում է, որ մոտակա ժամանակներս 33-ամյա պաշտպանը ևս մեկ անգամ կվիրահատվի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 0