Home » 2011 » Սեպտեմբեր » 11 » Պոյեթը գուշակում է Բոաշի ճակատագիրը
14:51
Պոյեթը գուշակում է Բոաշի ճակատագիրը
Անգլիական "Բրայթոնի" ուրուգվայցի հանրահայտ մասնագետ Գուստավո Պոյեթը կարծիք է հայտնել, որ Լոնդոնի "Չելսիի" ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը երկար չի կարող մնալ "արիստոկրատների" մարզչական ղեկին, քանի որ Ռոման Աբրամովիչը շատ արագ կհեռացնի այն մարզչին, որը չի կարողանա ցանկացած պահի հաղթել "Բարսելոնային": Պոյեթի խոսքերը մեջբերում է հանրահայտ Tribal Football պարբերականը. "Մրցաշրջանի մեկնարկից առաջ ամեն անգամ նշում են, որ "Չելսին" հզոր է ու կարող է ամեն գավաթի տիրանալ, սակայն այս անգամ իրավիճակն այլ է լինելու: "Կապույտների" դեմ կարող է հայտնվել իսպանական "Բարսելոնան" և ամեն բան փչացնել: Կատալոնացիներին հաղթելը թե խաղով, թե հաշվով ամենադժվար բանն է, և կարծում եմ, որ Վիլլաշ-Բոաշն այն մարդը չէ, ով կարող է հաղթել Գվարդիոլայի թիմին: Իհարկե, "Բարսելոնան" սկսած Կրոյֆի ժամանակներից միշտ էլ ուժեղ է եղել, սակայն ներկայիս թիմն ուղղակի ֆանտաստիկ է: Բոաշն, ամենայն հավանականությամբ, կլինի Կառլո Անչելոտտի հետևորդը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0