Home » 2011 » Դեկտեմբեր » 17 » "Պրեմիեր լիգայի" պատմության մեջ 20.000-րդ գոլի հեղինակը կստանա խորհրդանշական գումար
19:26
"Պրեմիեր լիգայի" պատմության մեջ 20.000-րդ գոլի հեղինակը կստանա խորհրդանշական գումար
 Բրիտանական մամուլը հաղորդում է, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" պատմության ընթացքում 20 000-րդ գոլի հեղինակը մրցաշարի պաշտոնական հովանավոր Barclays ընկերության կողմից կստանա խորհրդանշական 20.000 ֆունտ ստեռլինգ, որը կօգտագործի բարեգործական նպատակներով:
     Նշենք, որ "Պրեմիեր լիգան" հիմնվել է 1992թ.-ին և այն ժամանակվանից ի վեր մրցաշարի շրջանակներում խփվել է 19.964 գոլ: Այսպիսով, մինչ հոբելյանը մնացել է ընդամենը 36 գնդակ խփել:
     Հիշեցման կարգով հավելենք, որ առաջին գոլը մրցաշարի պատմության մեջ խփել է "Շեֆիլդ Յունայթեդի" ֆուտբոլիստ Բրայան Դինը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0