Home » 2011 » Հունիս » 5 » "ՊՍԺ"-ն ցանկանում է ձեռք բերել Դիմիտար Բերբատովին
10:47
"ՊՍԺ"-ն ցանկանում է ձեռք բերել Դիմիտար Բերբատովին
 Ֆրանսիական "ՊՍԺ" ակումբն այս պահի դրությամբ միակ ֆուտբոլային թիմն է, որը հետաքրքրված է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովի ծառայություններով և այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է իր կազմը համալրել հենց բուլղար հարձակվողով: Անգլիական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ ֆրանսիական ակումբի ղեկավարները բուլղարացուն ձեռք բերելու համար "կարմիր սատանաներին" պատրաստ են վճարել շուրջ 12 մլն ֆունտ ստեռլինգ: Սպասվում է, որ "Յունայթեդը" կհամաձայնի Բերբատովին վաճառել ֆրանսիական ակումբին, քանի որ այժմ Բերատովի տրանսֆերային գինը տատանվում է 10-15 մլն ֆունտ ստեռլինգի սահմաններում:
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ "մանկունյացիները" Դիմիտարին ձեռք բերելու համար "Տոտենհեմ Հոթսփուրին" վճարել էին շուրջ 30 մլն ֆունտ ստեռլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1