Home » 2011 » Հուլիս » 5 » "ՊՍԺ"-ն ցանկանում է կազմը համալրել Ռիբերիով
11:08
"ՊՍԺ"-ն ցանկանում է կազմը համալրել Ռիբերիով
 Իտալական հեղինակավոր Itasportpress պարբերականը տեղեկացնում է, որ ֆրանսիական "ՊՍԺ" ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը շատ է ցանկանում իր կազմը համալրել Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիով: Բանն այն է, որ ֆրանսիական ակումբի նորանշանակ սպորտային տնօրեն Լեոնարդոն պատրաստվում է ակումբ բերել բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստների և հույս ունի, որ Ռիբերին կցանկանա վերադառնալ հայրենիք, քանի որ վերջին մրցաշրջանում այդքան էլ չփայլեց մյունխենյան ակումբի կազմում:
Նշենք, որ 28-ամյա Ռիբերին գերմանական "Բունդեսլիգայի" 2010/11թթ. մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել 25 անգամ և բավարարվել է ընդամենը 7 խփած գնդակով:
Հարկ է նշել, որ բացի "ՊՍԺ"-ից, Ռիբերիի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի "Յուվենթուսը", որն արդեն հասցրել է համալրվել մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0