Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » "ՊՍԺ"-ն հանուն Պատոյի պատրաստ է հրաժարվել աստղաբաշխական գումարից
20:38
"ՊՍԺ"-ն հանուն Պատոյի պատրաստ է հրաժարվել աստղաբաշխական գումարից
 Իտալական և ֆրանսիական մամուլը հեղեղված է հայտարարություններով, ըստ որոնց` ֆրանսիական "ՊՍԺ" ակումբի ղեկավարները պատրաստ են ահռելի գումար առաջարկել իտալական "Միլանին"` վերջիններիս բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյին ձեռք բերելու համար: Մասնավորապես, RMC պարբերականը հաղորդում է, որ 2012թ.-ի հունվարի 4-ին "Միլանի" և "ՊՍԺ"-ի ներկայացուցիչները հանդիպելու են Դուբայում` քննարկելու Պատոյի տրանսֆերի հետ կապված բոլոր հարցերը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` ֆրանսիական ակումբը պատրաստ է բրազիլացուն առաջարկել 4-ամյա պայմանագիր` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: Ինչ վերաբերում է Պատոյի տրանսֆերային գնին, ապա ֆրանսիացիները պատրաստվում են բրազիլացու համար հրաժարվել շուրջ 50 մլն եվրո գումարից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0