Home » 2012 » Հունվար » 28 » "ՊՍԺ"-ն կգնի՞ լոնդոնյան թիմերի խաղացողների
18:11
"ՊՍԺ"-ն կգնի՞ լոնդոնյան թիմերի խաղացողների
 Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, փարիզյան "ՊՍԺ"-ն պատրաստվում է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ևս մի քանի ձեռքբերում կատարել: Նշվում է, որ փարիզցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի "Չելսիի" պորտուգալացի աջ եզրային պաշտպան Ժոզե Բոսինգվայի նկատմամբ: Հայտնի է, որ 29-ամյա պորտուգալացու պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը, իսկ ֆուտբոլիստն էլ չի ցանկանում բավարարվել իրեն հատկացված պահեստայինի դերով և կդիտարկի կարիերայի շարունակության ցանկացած հնարավոր տարբերակ: Լոնդոնյան "արիստոկրատներն" էլ ամենայն հավանականությամբ կվաճառեն խաղացողին հենց ձմռանը, որպեսզի գոնե մի փոքր շահույթ ստանան: Ֆրանսիական Le Parisien պարբերականը պորտուգալացու տրանսֆերը գնահատում է մոտ 5 մլն եվրո:
  Լոնդոնյան մյուս գրանդի` "Արսենալի" 22-ամյա վինգեր Թեո Ուոլքոթը նույնպես կարող է հայտնվել Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմում, որը պատրաստվում է անգլիացու գնման համար մեծ ներդրումներ կատարել: Սպասվում է, որ եթե 22-ամյա ֆուտբոլիստը մինչև ամառ չերկարաձգի պայմանագիրն "Արսենալի" հետ, ապա նրա ամենահավանական գնորդը կլինի հենց "ՊՍԺ"-ն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0