Home » 2012 » Հունվար » 15 » "ՊՍԺ"-ն կփորձի ձեռք բերել Մայկոնին
14:34
"ՊՍԺ"-ն կփորձի ձեռք բերել Մայկոնին
 Իտալական "Ինտերի" բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնը կարող է արդեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դառնալ "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստ. այդ մասին Maxi Foot պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է բրազիլացու ներկայացուցիչ Անտոնիո Կալենդան: Նրա խոսքերով` ֆրանսիական ակումբի ղեկավարները քայլեր են ձեռնարկում 30-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար և նրանց շանսերը շատ մեծ են այդ տրանսֆերն իրականացնելու համար: Չնայած վերջին խոսքը "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտիինն է, ում կարող է և չբավարարել ֆրանսիացիների առաջարկած 15 մլն եվրոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0