Home » 2012 » Հունվար » 19 » "ՊՍԺ"-ն Պաստորեի միջոցով ցանկանում է գնել կամ Կակային, կամ Տևեսին, կամ...
18:13
"ՊՍԺ"-ն Պաստորեի միջոցով ցանկանում է գնել կամ Կակային, կամ Տևեսին, կամ...
 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի արգենտինացի խաղարկող Խավյեր Պաստորեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, իսկ դա այն դեպքում, եթե Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական տեղափոխվի "ՊՍԺ": Արգենտինացուց Փարիզում ավելին էին սպասում, սակայն երիտասարդ խաղացողը չկարողացավ իրականացնել ակումբի ղեկավարության հույսերը, որը 43 մլն եվրո վճարեց տաղանդավոր խաղացողի համար: Սպասվում է, որ Պաստորեն կարող է հավելավճարով փոխանակվել Կակայի հետ կամ էլ 35 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել "Մալագա":
     Հավելենք, որ 22-ամյա Պաստորեի վաճառքից ստացված գումարով "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելլոտին ցանկանում է գնել "Մանչեսթեր Սիթիի" կամակոր հարձակվող Կառլոս Տևեսին, իսկ եթե փարիզյան ակումբը չկարողանա գնել արգենտինացուն, ապա կփորձի ձեռք բերել "Ինտերի" իտալացի հարձակվող Ջամպաոլո Պացցինիին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0