Home » 2011 » Հոկտեմբեր » 29 » Քարամյանները հրաժարվում են ֆուտբոլից` հանուն բիզնեսի
22:35
Քարամյանները հրաժարվում են ֆուտբոլից` հանուն բիզնեսի
 Հայկական մամուլը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները պաշտոնապես ավարտել են իրենց ֆուտբոլային կարիերան և զբաղվում են բիզնեսով: Այս կապակցությամբ Միխայիլ Ստոյկիցան, ում ղեկավարությամբ եղբայրները հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հրավիրել է նրանց իր մոտ՝ հանդես գալու  "Միովենի" թիմում, սակայն նրանք հրաժարվել են՝ հայտարարելով, որ ավարտել են կարիերան և զբաղվում են բիզնեսով: Որպես տեղեկություն` նշենք, որ Քարամյանները 32 տարեկան են: Եղբայրներն իրենց ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես են եկել "Արաբկիրում", "Կիլիկիայում", "Պանախաիկիում" (Հունաստան), "Արսենալում" (Ուկրաինա), "Ռապիդում", "Տիմիշոարայում", "Ստյաուայում" (երեքն էլ Ռումինիա) և այլ ակումբներում: Հայաստանի հավաքականի կազմում եղբայրները միասին 100 հանդիպում են անցկացրել:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 529 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1