Home » 2013 » Ապրիլ » 1 » Քերոլը մտադիր է վերադառնալ հավաքական
12:33
Քերոլը մտադիր է վերադառնալ հավաքական
 Անգլիական "Վեսթ Հեմի" երիտասարդ ու բարձրահասակ հարձակվող Էնդի Քերոլը մեծ հույս է հայտնել, որ իր խաղային մարզավիճակը էլ ավելի լավը կդառնա, և ինքը կվերադառնա ազգային հավաքական՝ մասնակցելով այս ամռանը սպասվող իռլանդացիների և բրազիլացիների դեմ ընկերական խաղերին: "Ես իրոք ուզում եմ նորից պաշտպանել Անգլիայի գույները: Ամեն դեպքում, ես նաև հասկանում եմ, որ այդ ամենին հասնելու համար ես ուղղակի պետք է շարունակեմ շատ լավ աշխատել "Վեսթ Հեմում": Միայն այդպես կարող եմ արժանանալ Ռոյ Հոջսոնի ուշադրությանը: Ինձ հաջողվեց նաև դուբլ գրանցել "Վեսթ Բրոմվիչի" հետ հանդիպման ընթացքում, սակայն դրանք միայն իմ գոլերը չէին, քանի որ ես կարողացա աչքի ընկել զուտ թիմային խաղի շնորհիվ: Հույս ունեմ՝ այսպես էլ կշարունակեմ: Մենք լավ թիմ ունենք, որի հետ կարելի է հաջողությունների հասնել: Կփորձեմ օգտակար լինել ողջ թիմին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 361 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0