Home » 2012 » Հուլիս » 31 » Քերրոլի տրանսֆերը կարող է խափանվել
12:07
Քերրոլի տրանսֆերը կարող է խափանվել
 Անգլիական "Պրեմիեր լիգա" վերադարձած "Վեսթ Հեմը" ուզում է ձեռք բերել մերսիսայդյան "Լիվերպուլի" երիտասարդ հարձակվող Էնդրյու Քերրոլին, ով այդպես էլ ոչ մի կերպ չի կարողանում արդարացնել լիվերպուլյան ակումբի ղեկավարների սպասելիքները: Ըստ բրիտանական BBC հայտնի լրատվամիջոցի օրերս երկու ակումբները վերջնական համաձայնության են եկել 23-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ. մեկ մրցաշրջանով վարձակալության համար "Վեսթ Հեմը" կվճարի 2 մլն ֆունտ, սակայն եթե հաջորդ մրցաշրջանում էլ թիմը հանդես գա "Պրեմիեր լիգայում", ապա կգնի այդ խաղացողի ամբողջ տրանսֆերը ևս 17 մլն ֆունտ վճարելուց հետո: Անձամբ հարձակվողը դեմ է "Վեսթ Հեմ" տեղափոխվելուն, քանի որ ցանկանում է մնալ "Լիվերպուլում", իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ուզում է գոնե իր հարազատ "Նյուքասլ" տեղափոխվել, որի կազմում էլ ֆուտբոլիստը հայտնի էր դարձել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 355 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0