Home » 2012 » Հունվար » 21 » Քինը գոլեր է հեղինակել 6 տարբեր թիմերում
21:55
Քինը գոլեր է հեղինակել 6 տարբեր թիմերում
 Անգլիական "Ասթոն Վիլլայի" իռլանդացի 31-ամյա հարձակվող Ռոբբի Քինը "Պրեմիեր լիգայի" 22-րդ տուրի շրջանակներում "Վուլվերհեմփթոնի" հետ կարևոր խաղում (Խմբ. հանդիպումն ավարտվել է "գայլերի" 2-3 հաշվով պարտությամբ) դառնալով երկու գոլի հեղինակ` սահմանել է ինքնատիպ ռեկորդ: Այսպիսով` ԱՄՆ տեղափոխված խաղացողը, որը վարձավճարով է վերադարձել "Պրեմիեր լիգա", կարողացել է գոլ հեղինակել Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 6 տարբեր թիմերում` "Քովենթրի Սիթիում", "Լիդսում", "Տոտենհեմում", "Լիվերպուլում" և "Վեսթ Հեմում":
  Այսկերպ Իռլանդիայի ազգային հավաքականի ավագը դարձել է 7-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է նման արդյունքի հասնել. Ռոբբի Քինից առաջ նման ռեկորդ սահմանել էին Էնդի Քոուլը, Լես Ֆերդինանդը, Քրեյգ Բելամին, Փիթեր Քրաուչը, Մարկուս Բենտը և Նիկ Բարմբին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0