Home » 2012 » Հունվար » 13 » Քինը վերադարձել է Անգլիա
09:00
Քինը վերադարձել է Անգլիա

 Ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսիի" աստղերից մեկը` իռլանդացի 31-ամյա հարձակվող Ռոբբի Քինը որոշել է վերադառնալ Անգլիա, որտեղ հանդես կգա մինչև այս տարվա փետրվարի 29-ը, երբ կվերջանա նրա վարձակալության վերջնաժամկետը: "Անչափ ուրախ եմ, որ այս ձմռանը պարապուրդի չեմ մատնվի և կխաղամ "Ասթոն Վիլլայի" պես թիմում, ուր ամեն բան հրաշալի է: Հիանալի է վերադառնալ հենց Անգլիա. այստեղ աշխարհի լավագույն թիմերն են հավաքված",-ասել է Քինը բիրմինհեմյան թիմի պաշտոնական կայքին:
   Նշվում է, որ Քինը կարող է մասնակցել անգլիական "Պրեմիեր լիգայի" 21-րդ տուրի "Էվերթոնի" հետ արտագնա հանդիպմանը, ինչպես նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում Լոնդոնի "Արսենալի" հետ կայանալիք անչափ բախտորոշ խաղին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0