Home » 2011 » Հունիս » 15 » Քրիշտիանո Ռոնալդու. "Ինձ չի հետաքրքրում, թե ում է ցանկանում գնել "Բարսելոնան"
23:47
Քրիշտիանո Ռոնալդու. "Ինձ չի հետաքրքրում, թե ում է ցանկանում գնել "Բարսելոնան"
 Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան-հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ չի պատրաստվում հեռանալ "Արքայական ակումբից", ուրախ կլինի վերջերս և ապագայում ակումբ տեղափոխված ֆուտբոլիստների համար և ընդհանրապես չի ցանկանում իմանալ "Բարսելոնայի" տրանսֆերային գործունեությունից: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը. "Ձեզ ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ չեմ պատրաստվում տեղափոխվել "Մանչեսթեր Սիթի": Ես Ձեզ խոսք եմ տալիս: Ես ինձ շատ լավ եմ զգում Մադրիդում: Եթե "Ռեալն" ինձ նոր պայմանագիր առաջարկի, անպայման կստորագրեմ այն: Բոլորը խոսում են այն մասին, որ շուտով "Ռեալը" պայմանագիր կստորագրի Ագուերոյի կամ Նեյմարի հետ: Այդ մասին ոչ մի բան չեմ կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ նրանք երկուսն էլ փայլուն պրոֆեսիոնալներ են: Եթե Ագուերոն հիմա իմ կողքին լիներ, այդ մասին բոլոր մանրամասնությունները Ձեզ անձամբ կասեր: Նա շատ լավ ֆուտբոլիստ է: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ես բախտ չեմ ունեցել նրա դեմ խաղալ, ուղղակի նրա մասնակցությամբ մի քանի հանդիպումներ եմ դիտել, և դրանք ինձ շատ են դուր եկել: Եթե ես լինեի ակումբի նախագահը, ակումբում կպահեի նաև Ադեբայորին: Ինչպե՞ս են ընթանում տրանսֆերները "Բարսելոնայում": Ամենայն հարգանքով ասում եմ, որ թող նրանք նույնիսկ պայմանագիր ստորագրեն Մարադոնայի կամ Կրույֆի հետ. նրանց տրանսֆերային գործունեությունն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 6