Home » 2012 » Հունվար » 30 » Քրիստիան Էրիկսենին չեն հետաքրքրում բրիտանական ֆունտերը
19:27
Քրիստիան Էրիկսենին չեն հետաքրքրում բրիտանական ֆունտերը
 Չնայած նրան, որ հոլանդական "Այաքսի" 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են անգլիական գրանդներ Լոնդոնի "Արսենալն" ու "Մանչեսթեր Յունայթեդը", իտալական "Միլանը" և կատալոնական "Բարսելոնան", երիտասարդ ֆուտբոլիստը չի ցանկանում փոխել իր ներկայիս կարգավիճակը: Էրիկսենը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև վերջ կատարել "Այաքսի" հետ ունեցած պայմանագրի բոլոր կետերն ու ենթակետերը: Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը մեջբերում է Էրիկսենի խոսքերը. "Ես Ձեզ վստահեցնում եմ, որ "Այաքսից" չեմ հեռանալու այս ամիս, ինչպես նաև ամռանը: Ես ունեմ պայմանագիր, ինչպես նաև ինձ զգում եմ ճիշտ այն տեղում, որտեղ ես պետք է լինեմ: Իհարկե, շատ շոյված եմ, քանի որ իմ ծառայություններով հետաքրքրված են հիանալի ակումբներ: Չեմ փորձում շուտ որևէ գրանդ ակումբ տեղափոխվել, քանի որ կարծում եմ, որ մեկ այլ ակումբ տեղափոխությունս կլինի մեկ քայլ առաջ իմ կարիերայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 371 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0