Home » 2011 » Հունիս » 17 » "Ամերիկայի գավաթի" շրջանակներում Հալկը չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում
16:25
"Ամերիկայի գավաթի" շրջանակներում Հալկը չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում
 Բրազիլական A Bola պարբերականը տեղեկացնում է, որ այս հուլիսին տեղի ունեցող "Ամերիկայի գավաթի" ժամանակ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը որոշում է կայացրել "պենտաքամփիոնների" կազմում չընդգրկել 2010-2011թ.-ների մրցաշրջանի "Եվրոպայի լիգայի" և Պորտուգալիայի չեմպիոն Հալկին: Մարզիչն իր կայացրած որոմումը մեկնաբանել է նրանով, որ պորտուգալական "Պորտուի" կազմում Հալկը կենտրոնական հարձակվողի փոխարեն հանդես է գալիս Ֆալկաոյի թիկունքում, իսկ իրեն կենտրոնական հարձակվող է անհրաժեշտ: Մենեզն իր հույսը դնում է բրազիլական "Սանթոսի" հարձակվող Նեյմարի և իտալական "Միլանի" հարձակվող Ռոբինյոյի վրա:
Նշենք, որ Հալկն այս մրցաշրջանում "վիշապների" կազմում դարձել է Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաև դարձել է Պորտուգալիայի, "Եվրոպայի լիգայի", Պորտուգալիայի ազգային գավաթի հաղթող, և դեռ պետք է կատալոնական "Բարսելոնայի" դեմ կայանալիք խաղում փորձի նաև նվաճել "Սուպերկուբոկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1