Home » 2011 » Նոյեմբեր » 7 » "Բարսելոնան" հետաքրքրված է Դրաքսլերի ծառայություններով
13:13
"Բարսելոնան" հետաքրքրված է Դրաքսլերի ծառայություններով
 Գերմանական "Շալկե 04" ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական "Բարսելոնան": Հանրահայտ Tribalfootball.com կայքը տեղեկացնում է, որ "կապտանռնագույնների" սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարետան այս մրցաշրջանում արդեն հասցրել է հետևել 18-ամյա կիսապաշտպանի ելույթներին և դեմ չէ նրան տեսնել "Բարսելոնայի" մարզահագուստով:
  Նշենք, որ գերմանացին "Շալկեի" կազմում իր նորամուտը նշել էր դեռ անցած մրցաշրջանում, իսկ այս տարի նա գելզենկիրխենցիների ակումբում 11 խաղ է անցկացրել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0