Home » 2012 » Հունվար » 22 » "Բարսելոնայի" խաղից հետո Մոուրինյոն վիճել է Ռամոսի հետ
16:24
"Բարսելոնայի" խաղից հետո Մոուրինյոն վիճել է Ռամոսի հետ
 Իսպանական Marca պարբերականն իր առաջին էջում տեղակայել է մի նյութ, որտեղ գրված է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում հունվարի 18-ին կայացած "Ռեալ Մադրիդ" - "Բարսելոնա" առաջին հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի և իր սաների միջև տեղի ունեցած զրույցը: Զրույցը տեղի է ունեցել "Ռեալի" բոլոր մարզիչների և խաղացողների ներկայությամբ.

Մոուրինյո. "Լրագրողների առաջ դուք բոլորդ ինձ ուղղակի ոչնչացրեցիք":
Ռամոս. "Ոչ մարզիչ, դուք կարդացել եք միայն այն, ինչ գրել են թերթերը, ոչ թե այն, ինչ մենք ենք ասել":

Մոուրինյո. "Դե իհարկե, իսպանացիները աշխարի չեմպիոններ են, և ձեր ընկեր-լրագրողները ձեզ պաշտպանում են":
Կասիլյաս. "Մարզիչ, ընդհանրապես մեզ մոտ ընդունված է ամեն ին առերես ասել":

Մոուրինյո (Ռամոսին). "Որտե՞ղ էիր, երբ առաջին գոլը խփեցին":
Ռամոս. "Ես Պիկեին էի փակել":

Մոուրինյո. "Բայց պետք է Պույոլին փակեիր":
Ռամոս. "Այո, բայց նրանք Պույոլի հետ փոխվեցին տեղերով, և մենք` նույնպես":

Մոուրինիո. "Ահա թե ինչ: Այժմ դու՞ ես թիմի մարզիչը":
Ռամոս. "Ոչ, բայց խաղի ժամանակ պահ է գալիս, երբ պետք է փոխվել տեղերով: Դուք դա չգիտեք, որովհետև կյանքում ֆուտբոլ չեք խաղացել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 3