Home » 2011 » Հունիս » 20 » "Մետալուրգը" համալրվեց երկու հայ ֆուտբոլիստներով
01:34
"Մետալուրգը" համալրվեց երկու հայ ֆուտբոլիստներով
 Երեկ Դոնեցկի "Մետալուրգը" պայմանագիր է ստորագրել երկու հայ ֆուտբոլիստների հետ` Մարկոս Պիզելլիի և Գևորգ Ղազարյանի: Այդ մասին տեղեկացնում է "Մետալուրգի" սպորտային տնօրեն Վարդան Իսրաելյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ. "Մեր թիմի երկու նորեկները Երևանի "Փյունիկի" և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից են: Երեկ նրանք ժամանել են Ավստրիա, իսկ այսօր մենք 3 տարվա պայմանագիր ենք կնքել նրանց հետ: Հունիսի 21-ին մենք հանդիպում ունենք հունգարական "Ույպեշտի" հետ, որտեղ և սպասվում է Մարկոսի և Ղազարյանի դեբյուտը "Մետալուրգի" կազմում":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 460 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1