16:20 "Ռոման" նոր պայմանագիր է առաջարկում Դե Ռոսսիին | |
Հռոմեական "Ռոմայի" ղեկավարությունը մոտակա ժամանակներս պատրաստվում է նոր առաջարկությամբ հանդես գալ ակումբի հենակետային կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսիին և նրան առաջարկել 5 տարվա պայմանագիր` 5.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Նշենք, որ իտալացի կիսապաշտպանի պայմանագիրը "գայլերի" հետ ավարտվում է 2012թ-ի ամռանը, և հռոմեացիները վախենում են, որ Ռոսսին կլքի ակումբը ազատ խաղացողի կարգավիճակով: Վերջում հավելենք, որ կիսապաշտպանն արդեն իր մնալու ցանկությունն է հայտնել, իսկ իտալական ԶԼՄ-ները գրում են, որ "Ռոման" ֆուտբոլիստին պահելու համար պետք է բարձացնի աշխատավարձը մինչև 6 մլն եվրո: | |
|
Total comments: 0 | |