Home » 2012 » Հունվար » 18 » "Յունայթեդը" նոր առաջարկ է անում Սըր Ալեքսին
19:30
"Յունայթեդը" նոր առաջարկ է անում Սըր Ալեքսին
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" նոր առաջարկով է հանդես եկել թիմի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին` առաջարկելով տարեկան 6.5 մլն ֆունտ գումար, որին էլ գումարած ևս 1 մլն ֆունտ, եթե թիմը չեմպիոնական տիտղոս նվաճի: Եթե Ֆերգյուսոնը ընդունի այս առաջարկությունը, ապա կդառնա Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը. այս մասին տեղեկացնում է հայտնի Goal.com կայքը:
   Նշենք, որ ներկա պահին շոտլանդացի մասնագետը վաստակում է տարեկան 4 մլն ֆունտ, իսկ ներկա պահին Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը համարվում է Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով վաստակում է տարեկան 6 մլն ֆունտ:
     Հավելենք, որ "Յունայթեդի" ղեկավարները պատրաստվում են այս պայմանագիրն իրականություն դարձնել այս ամռանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0