Home » 2012 » Հուլիս » 29 » Ռ. Մանչինի. "Դեռ նորեկներ կունենանք"
17:21
Ռ. Մանչինի. "Դեռ նորեկներ կունենանք"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հայտնի գլխավոր մարզիչը համոզված է, որ իր թիմն ավելի է հզորանալու, քանի որ դեռևս համալրումների կարիք է զգացվում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: "Մենք լավ աշխատանք ենք արել անցած մրցաշրջանում, սակայն սա արդեն նոր մարտահրավեր է մեզ համար: Երկրորդ անգամ հաղթել անընդմեջ շատ դժվար է և այդ պատճառով մեզ նոր ու որակյալ խաղացողներ են պետք: Մոտակա 2 շաբաթների ընթացքում էլ արդեն ամեն բան հայտնի կլինի: Այսօր էլ շարունակում ենք բանակցություններ վարել մի շարք ֆուտբոլիստների հետ",- ասել է Ռոբերտո Մանչինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 347 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0