Home » 2011 » Հունիս » 15 » Ռադամել Ֆալկաո. "Մի անհանգստացեք. ես մնում եմ"
14:56
Ռադամել Ֆալկաո. "Մի անհանգստացեք. ես մնում եմ"
  Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն պորտուգալական  "Պորտուի" երկրպագուներին խնդրում է ավելորդ աղմուկ չբարձրացնել՝  ակնարկելով, որ նա հաջորդ մրցաշրջանը նույնպես կանցկացնի թիմի կազմում՝ չնայած, որ նրանով հետաքրքրված են անգլիական "Արսենալը" և "Տոտենհեմը":
Նշենք, որ կոլումբիացի հարձակվողը հետաքրքրեց անգլիական ակումբներին այն բանից հետո, երբ անցկացրեց հիանալի մրցաշրջան՝ "Եվրոպայի լիգայում" խփելով 17 գոլ, ինչը համարվում է  բացարձակ ռեկորդ, ինչպես նաև փայլուն կերպով իրեն դրսևորեց Պորտուգալիայի առաջնությունում:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում "Պորտուն" հանդես է գալու "Չեմպիոնների լիգայում", իսկ Ռադամելը չի պատրաստվում հեռանալ պորտուգալական գրանդի կազմից, ինչի մասին և հայտարարել է լրագրողների հետ հարցազրույցում. "Եկեք պահպանենք հանգստություն։ Մենք բոլորս էլ ինչ-որ բանի մասին երազում ենք, բայց այժմ ես ուզում եմ իմ երազանքները ի կատար ածել "Պորտուի" հետ միասին":
Վերջում հավելենք, որ կոլումբիացին, որը տեղափոխվել է "Պորտուի" կազմ արգենտինական "Ռիվեր Փլեյթից" 2009թ.-ին, ներկայիս ակումբի հետ ունի պայմանագիր մինչև 2013թ.-ը: Անգլիական ակումբները  առաջարկում են ֆուտբոլիստի համար 30 մլն եվրո, սակայն "Պորտուն" շարունակում է մերժել բոլորին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0