Home » 2011 » Դեկտեմբեր » 12 » Ռամոսն էլ է տխուր
08:31
Ռամոսն էլ է տխուր

Իսպանական "Էլ Կլասիկոյում" կատալոնական "Բարսելոնայից" կրած ծանր պարտությունը (Խմբ. խաղն ավարտվել է մադրիդցիների պարտությամբ 1-3 հաշվով) տխրեցրել է Մադրիդի "Ռեալի" պաշտպան Սերխիո Ռամոսին: Այդուհանդերձ, իսպանացին վստահ է, որ իրենց ապագայում դեռ հնարավորություն կընձեռվի հաղթելու կատալոնացիներին: "Սկզբում խաղը վատ չէր ընթանում մեզ համար, սակայն արդյունքում պարտվեցինք: Չնայած դա ընդամենը 3 միավոր էր և առաջնության ավարտին դեռ շատ ժամանակ կա, սակայն "Էլ Կլասիկոն" մնում է "Էլ Կլասիկո": Նման սկզբունքային խաղում պարտվելը չի կարող չտխրեցնել, բայց մենք դեռ նրանց հաղթելու հնարավորություն կունենանք",-Ռամոսի խոսքերը մեջբերել է "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 524 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0