Home » 2011 » Դեկտեմբեր » 19 » Ռամոսը բաց կթողնի մի քանի շաբաթ
17:04
Ռամոսը բաց կթողնի մի քանի շաբաթ
 Իսպանական մամուլը հաղորդում է, որ Մադրիդի "Ռեալի" իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով նախորդ տուրում "Սևիլյայի" հետ կայացած հանդիպման ժամանակ թեթևակի վնասվածք էր ստացել, ստիպված կլինի մի քանի շաբաթ չզբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ըստ տեղեկությունների` Ռամոսի մոտ ձախ ոտքի ազդրի մկանն է վնասվել: Այս վնասվածքի պատճառով Ռամոսը բաց կթողնի վաղը 23:00-ին Իսպանիայի գավաթի շրջանակներում տեղի ունեցող "Ռեալ Մադրիդ" - "Պոնֆերադինա" հանդիպումը, որից հետո արդեն ծննդյան տոները կլինեն, որի ընթացքում էլ Ռամոսը կկարողանա վերջնականապես ապաքինվել վնասվածքից:
     Հավելենք, որ Ռամոսը Twitter միկորբլոգի իր էջում այս առիթով գրել է. "Հույս ունեմ, որ մարզումներին կվերադառնամ որքան հնարավոր է շուտ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0