Home » 2012 » Հունվար » 27 » Ռամոսը Բուսկետսին մեղադրում է սիմուլյացիայի մեջ
18:00
Ռամոսը Բուսկետսին մեղադրում է սիմուլյացիայի մեջ
 Մադրիդի "Ռեալի" իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի "Բարսելոնայի" հետ կայացած պատասխան խաղի ժամանակ արժանացել էր կարմիր քարտի, խաղից հետո հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում հաղորդագրություն է թողել, որտեղ գրված է. "Ես ուրախ եմ, որ ակումբն ինձ հետ է և պատրաստվում է բողոքարկել մրցավարի կայացրած որոշումը երկրորդ դեղինի հետ կապված, քանի որ այդ դրվագում ես չեմ էլ դիպչել Բուսկետսին":
     Հաղորդագրության վերջում Ռամոսը, օտվելով առիթից, շնորհավորել է Ժոզե Մոուրինյոյին 49 տարեկան դառնալու կապակցությամբ, որը նա գրել է հենց պորտուգալացի մասնագետի մայրենի լեզվով` պորտուգալերենով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0