Home » 2011 » Մայիս » 6 » Ռաուլը` հակառեկորդի հեղինակ
23:10
Ռաուլը` հակառեկորդի հեղինակ
"Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ պատասխան խաղում գերմանական "Շալկեի"՝ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից" կրած պարտությունից հետո գելզենկիրխենյան ակումբի հարձակվող Ռաուլը միանձնյա գլխավորել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք բոլորից շատ են պարտվել այս մրցաշարում: Ռաուլի թիմերը 36 անգամ են պարտված հեռացել խաղադաշտից: Մյուս կողմից, Ռաուլը համարվում է "Չեմպիոնների լիգայում" անցկացրած հանդիպումների ռեկորդակիր: Նրա հաշվին 144 խաղ կա գլխավոր եվրոգավաթային մրցաշարում: Մինչ այս, այս հակառեկորդը պատկանում էր նորվեգական "Ռուսենբորգի" կիսապաշտպան Ռոար Ստրանդին, որը 35 անգամ հայտնվել էր "Չեմպիոնների լիգայում" պարտված թիմի կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1