Home » 2011 » Դեկտեմբեր » 18 » Ռաուլը ցանկանում է մնալ "Շալկեում"
14:26
Ռաուլը ցանկանում է մնալ "Շալկեում"
 Գելզենկիրխենյան "Շալկեի" իսպանացի հարձակվող Ռաուլը նախատեսում է երկարաձգել գերմանական ակումբի հետ գործող պայմանագիրը: "Ես շատ երջանիկ եմ այս քաղաքում և ուզում եմ շարունակել խաղալ հենց այստեղ: Պայմանագիրը երկարացնելու մասին խոսակցությունները փոքր-ինչ ավելի ուշ կլինեն: Հիմա մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղերի վրա",-ասել է Ռաուլը, ով երեկ կայացած "Վերդերի" հետ խաղի ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
  Ակնկալվում է, որ պայմանագրի երկարաձգման բանակցությունները տեղի կունենա հունվարին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1