Home » 2012 » Հունվար » 7 » Ռաուլը ոչ մի տեղ էլ չի գնա
08:47
Ռաուլը ոչ մի տեղ էլ չի գնա
 Գերմանական "Շալկեի" իսպանացի 34-ամյա հարձակվող Ռաուլը, հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի երկարաձգել գերմանական թիմի հետ պայմանագիրը, ինչի արդյունքում ևս մի քանի տարի ինքը հանդես կգա "Բունդեսլիգայում": Հիշեցնենք, որ իսպանացու պայմանագիրը "Շալկեի" հետ ավարտվում է այս տարվա հունիսին:
   "Ես դեռ կարողանում եմ խաղալ և 90 րոպե անցկացնել խաղադաշտում, իսկ դա ամենակարևոր հանգամանքն է այս հարցում: Ես գիտեմ` այս ակումբում ինձ սիրում են, և կկարողանամ երկարաձգել պայմանագիրս: Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանն էլ սկսել Գելզենկիրխենյան այս թիմի մարզահագուստով: Ես այստեղ երջանիկ եմ ու այլ տեղ չեմ պատրաստվում գնալ",-խաղացողի խոսքերը մեջբերել է հանրահայտ Bild պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0