Home » 2011 » Դեկտեմբեր » 26 » "Ռեալ Մադրիդ" - "Գրանադա" հանդիպումը կկայանա ավելի շուտ
11:04
"Ռեալ Մադրիդ" - "Գրանադա" հանդիպումը կկայանա ավելի շուտ
 Իսպանական հեղինակավոր AS պարբերականը հաղորդում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, փոխզիջման գնալով, որոշում է կայացրել, ըստ որի` իսպանական "Լա լիգայի" 18-րդ տուրի շրջանակներում կայանալիք "Ռեալ Մադրիդ" - "Գրանադա" հանդիպումը  կկայանա ոչ թե հունվարի 8-ին, այլ մեկ օր շուտ` հունվարի 7-ին: Նշվում է, որ "Արքայական ակումբի" ղեկավարներն են ցանկացել, որպեսզի հանդիպումը կայանա մեկ օր շուտ` պատճառաբանելով, որ հունվարի 11-ին Իսպանիայի գավաթի շրջանակներում պետք է խաղան "Մալագայի" հետ: Չնայած նրան, որ խաղի օրը փոխվել է, այնուհանդերձ, ժամը չի փոխվել. "Ռեալ Մադրիդ" - "Գրանադա" հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0