Home » 2012 » Ապրիլ » 9 » "Ռեալի" զինանշանը կփոփոխվի
20:25
"Ռեալի" զինանշանը կփոփոխվի
 Ինչպես հայտնում են "Արքայական ակումբին" մոտ կանգնած հայտնի աղբյուրները, Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը պատրաստվում է ակումբի զինանշանից վերացնել խաչը, քանի որ այդ հանգամանքը կօգնի թիմին ավելի հայտնի դառնալ նաև մուսուլմանական բազմամիլիոնանոց աշխարհում: Հարկ է նշել, որ զինանշանի վրա այդ խաչը հայտնվել է թագի հետ մեկտեղ 1920թ.-ին, երբ Իսպանիայի Ալֆոնսո XIII կաթողիկոսը որոշել է թիմն անվանել "Արքայական":
  Բայց ահա հանրահայտ Associated Press լրատվական գործակալությունը պնդում է, որ այսօրինակ փոփոխությունը "Արքայական թիմին" պարտադրել են Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները, ովքեր պատրաստվում են ստեղծել գերժամանակակից Real Madrid Island Resort մարզական ատրակցիոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 599 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0