Home » 2011 » Մայիս » 16 » "Ռեալը" ցանկանում է Էրնանդեսին
07:57
"Ռեալը" ցանկանում է Էրնանդեսին
Ինչպես տեղեկացնում է the SUN պարբերականը, Մադրիդի "Ռեալի" ղեկավարությանը հետաքրքրվում է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" մեքսիկացի խաղացող Խավյեր Էռնանդեսը, ով ընթացիկ մրցաշրջանում "Յունայթեդի" կազմում 43 հանդիպման է մասնակցել,  որոնցում խփել է 20 գոլ, դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ըստ պարբերականի տարածած հաղորդագրության` իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է մեքսիկացի տաղանդավոր 22-ամյա խաղացողի համար վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ: Նշենք, որ Չիչարիտոն գործող պայմանագիր ունի "կարմիր սատանաների" հետ մինչև 2014թ.: Հիշեցնենք, որ հարձակվողը "Յունայթեդ" է տեղափոխվել անցած ամռանը` Գվադալահարայի "Դեպորտիվոյից"` ընդամենը 6 մլն եվրոյով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 211 2 3 »
1-10 11-20 21-21