Home » 2012 » Հունվար » 19 » "Ռեալը" համաձայն է, որ Կական տեղափոխվի "ՊՍԺ"
00:56
"Ռեալը" համաձայն է, որ Կական տեղափոխվի "ՊՍԺ"
 Իտալական Gazzetta dello Sport սպորտային պարբերականը հայտնում է, որ Մադրիդի "Ռեալը" և ֆրանսիական "ՊՍԺ"-ն համաձայնության են եկել "սերուցքայինների" բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կակայի տեղափոխության հարցում: Իսպանական ակումբը համաձայնվել է 29-ամյա ֆուտբոլիստից վաճառել 25 մլն եվրոի դիմաց, և հիմա փարիզյան ակումբին մնում է միայն համաձայնության գալ կիսապաշտպանի հետ: Նշվում է, որ այս տրանսֆերն իրականացնելու նախաձեռնողը "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին է, ով "Միլանի" կազմում տարիներ առաջ հասցրել է մարզել Կակային:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2