Home » 2012 » Հուլիս » 26 » "Ռեալը" հրաժարվում է Մոդրիչի տրանսֆերից
10:32
"Ռեալը" հրաժարվում է Մոդրիչի տրանսֆերից
 Ինչպես հայտնում են Եվրոպայի առաջատար մարզական թերթերի այսօրվա համարները, Մադրիդի "Ռեալն" ամենայն հավանականությամբ այլևս չի փորձի գնել Լոնդոնի "Տոտենհեմի" 36-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, քանի որ չի պատրաստվում 35 մլն եվրոյից ավելի գումար վճարել ֆուտբոլիստի համար: Լոնդոնյան ակումբը իր խաղացողի համար պահանջում է առնվազն 45 մլն եվրո, սակայն մադրիդցիները որոշել են 35 մլն-ից ավելի շատ չվճարել Լուկա Մոդրիչի համար:
 Հարկ է նշել, որ "Արքայական ակումբի" ղեկավարները ցանկանում են գործարքն ավարտին հասցնել մինչև օգոստոսի 19-ը, սակայն ահա այժմ էլ հայտնվել է ֆրանսիական "ՊՍԺ"-ն, որը պատրաստ է կատարելու լոնդոնյան թիմի ղեկավարների ցանկությունը, սակայն խորվաթ ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել Ֆրանսիա. նա ուզում է խաղալ միայն Ժոզե Մոոուրինյոյի ղեկավարությամբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0