Home » 2011 » Հուլիս » 1 » "Ռեալը" կատաղեցնում է "Բարսելոնային"
06:52
"Ռեալը" կատաղեցնում է "Բարսելոնային"

 Ֆուտբոլային Եվրոպքան արդեն նշում էր Սեսկ ֆաբրեգասի տեխափոխությունը դեպի կատալոնական "Բարսելոնա", երբ անամպ երկնքում պայթեց Մադրիդի "Ռեալի" սենսացիոն առաջարկը Լոնդոնյան "Արսենալին": Ֆլորենտինո Պերեսը գայթակղիչ առաջարկ է արել լոնդոնյանյան թիմին իրենց ավագ Սեսկ Ֆաբրեգասի համար: Արքայական ակումբը պատրաստ է լոնդոնցիներին վճարել 50 միլիոն եվրո. այս մասին հաղորդում է Sport.es իսպանական կայքը: Արդեն երկար ժամանակ Ֆաբրեգասի տեղափոխման հարցով բանակցող "Բարսելոնան", որը ֆինանսական խնդիրներ ունի և Ֆաբրեգասի համար առաջարկում էր ընդամենը 30-35 միլիոն եվրո, ամենայն հավանականությամբ, դուրս կմնա Ֆաբրեգասի համար պայքարից:
Առայժմ հայտնի չէ 24-ամյա Ֆաբրեգասի արձագանքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 525 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 3